ՄԱԿ-ը բանաձև է ընդունել՝ դատապարտելով ՌԴ-ին. ՀՀ–ն ձեռնպահ է մնացել![]() 25 փետրվարի 2025 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հակառուսական բանաձև է ընդունել, որը վերաբերում է իրավիճակին Ուկրաինայում։ Բանաձևին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18-ը, իսկ 65-ը՝ ձեռնպահ է մնացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հայաստանը ձեռնպահ մնացած երկրների թվում է։ Առաջին անգամ բանաձևին չի միացել ԱՄՆ–ն, որը մշտապես նմանատիպ բանաձևերի համահեղինակն է եղել։ Վաշինգտոնն իր բանաձևը կներկայացնի։ Փաստաթղթում ընդգծվում է դեէսկալացիայի անհրաժեշտությունը, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ կարգավորումը։ Մոսկվայից պահանջվում է անհապաղ, ամբողջական և անվերապահ զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև միակողմանիորեն ռազմական գործողությունների դադարեցում։ Բանաձևը ներկայացրել էր Ուկրաինան՝ որպես 50 երկրի հետ համահեղինակ։ ԱՄՆ-ն պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը ներկայացնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին բանաձև։Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ՄԱԿ-ին կառաջարկի պատմական բանաձև, որին պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ «խաղաղության ճանապարհ հարթելու համար»: Բանաձևում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ չկան։ Փաստաթղթում ցավ է արտահայտվում մարդկային կորուստների կապակցությամբ «ռուս-ուկրաինական հակամարտությունում» և կոչ է արվում հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |