Փաշինյանը ԵՄ պատվիրակության հետ խոսել է վիզաների ազատականացման գործընթացի մասին![]() 25 փետրվարի 2025 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն առանձնահատուկ կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը և ակտիվ երկխոսությունը։ Նա շեշտադրել է տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների անհրաժեշտությունը՝ գործընկերային կապերն ամրապնդելու համար։ Փաշինյանը խոսել է նաև վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ ընդգծելով, որ դա կնպաստի մարդկային շփումների ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։ Նա նշել է, որ ժողովրդավարական բարեփոխումները ՀՀ կառավարության օրակարգում առաջնահերթություն են, և այդ գործընթացում կարևոր է ԵՄ-ի շարունակական աջակցությունը։ Վարչապետը մեծ կարևորություն է տվել ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացմանը։ Նա արդյունավետ է գնահատել նաև Մյունխենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ունեցած հանդիպումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման և Հայաստանում եվրոպական չափանիշների ներդրման հարցերին։ Քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, ինչպես նաև սահմանազատման գործընթացի հետ կապված հարցեր։ Վարչապետն ներկայացրել է Իրական Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության հավասարակշռված և բանալասնավորման մոտեցումը։ ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |