Մամեդովը, արձագանքելով Միրզոյանին, ասել է, թե գերիներին դատելը ոչ միայն Բաքվի իրավունքն է, այլև՝ «պարտականությունը»![]() 25 փետրվարի 2025 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը փետրվարի 24-ին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում արձագանքել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հնչեցրած մեղադրանքներին, որը կեղծ է անվանել Բաքվում հայ գերիների դատավարությունները և մտահագություն հայտնել նրանց առողջկան վիճակի վերաբերյալ։ Մամեդովն ասել է, թե հետկոնֆլիկտային իրավիճակը պահանջում է «պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու անհրաժեշտություն» և, որ կասկածյալներին «պատասխանատվության ենթարկելը ոչ միյան Բաքվի իրավունքն է, այլև պարտականությունը»։ Նա կրկին խոսել է Ադրբեջանի և ՀՀ միջև կարգավորման, ըստ ադրբեջանական կողմի, «գլխավոր խոչընդոտի»՝ ՀՀ Սահմանդրության և այն փոխելու անհրաժեշտության մասին, գրում է APA-ն։ «Ներկայումս մենք սպասում ենք, որ Հայաստանը կվերացնի կարգավորման հիմնական խոչընդոտը՝ իրավական մակարդակում հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու միջոցով», - նշել է նա։ Մամեդովը նաև այլ մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ հիշատակելով այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի կոչերը, «4000 անհետ կորածներին», Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղադրված ականները։ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպմանը և իր ելույթում ԳՎ նիստում բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը՝ ընդգծելով ընթացող կեղծ դատավարությունների փաստը։ Նա մտահոգություն է հայտնել նրանց առողջական վիճակի և հնարավոր ճնշումների վերաբերյալ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |