ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են անվտանգության և գործակցության զարգացման հարցեր![]() 25 փետրվարի 2025 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Նրանք քննարկել են երկու երկրների ռազմավարական փոխգործակցության առանցքային ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման անհրաժեշտությանը։ Հակոբյանն ու Զարիֆը շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման ու փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության սկզբունքների վրա, հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։ Հայաստանի դեսպանը և Իրանի փոխնախագահը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև տնտեսական ու էներգետիկ համագործակցության խորացման հնարավորություններին՝ քննարկելով այդ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Հակոբյանը նաև հանդիպում է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։ Կողմերը խոսել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |