Ռումինիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդների պարեկությանը![]() 25 փետրվարի 2025 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ «Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության գործունեությանը, տեղում առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է գրառման մեջ։ Նշվում է, որ Ռումինիան ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված դիտորդների թվով երկրորդ երկիրն է։ ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարացվել է 2 տարով՝ մինչև 2027–ի փետրվար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |