Կիպրոսի քաղաքացին պարգեւատրվել է Անդրանիկ Օզանյանի գերատեսչական մեդալով25 մայիսի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանին: Քննարկվել են հայ-հունական եւ հայ-կիպրոսական ռազմական համագործակցության եւ ներկա ընթացքին եւ հեռանկարներին առնչվող հարցեր:Հանդիպման ընթացքում Կաժոյանը Հայաստանի պաշտպանության նախարարին տեղեկացրեց, որ կիպրոսահայ բարերար Հարություն Անմահունին պատրաստակամություն է հայտնել տարեկան ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանի զինված ուժերին: Բացի դրանից, Անմահունին արդեն հիմա, կապված Հայաստանի անկախության 17-ամյա գոյության հետ, լրացուցիչ գումար է հատկացրել, որը նրա խնդրանքով դեսպանը հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարին: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ Հարություն Անմահունին հայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության երախտավորներից է, ՀՀ պաշտպանության նախարարը վերջինիս պարգեւատրել է Անդրանիկ Օզանյանի գերատեսչական մեդալով: Այդ մասին հաղորդվում է ՀՀ ՊՆ մամլո հաղորդագրությունում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |