Հայ վերականգնողները, ոճաբաններն եւ ռեժիսորները կկարողանան որակավորման բարձրացման դասընթացների հաճախել Իտալիայում

PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Իտալիայի դեսպանությունը հայտարարել են մրցույթ, որի հաղթողները կկարողանան որակավորման բարձրացման եռամսյա դասընթացների գնալ Իտալիայում:



Ծրագիրն իրականացվում է Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:



Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 30-ը:



Մրցույթին կարող են մասնակցել ցուցահանդեսների ոճաբաններ, որմնանկարների եւ հուշարձանների վերականգնողներ, վոկալիստներ, կինոռեժիսորներ եւ երաժշտական գործիքների վերականգնողներ:



Իտալերենի իմացությունը պարտադիր է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---