ՌՀՄ. ԱՄՆ հայկական կազմակերպությունները թշնամաբար են վերաբերվում միմյանց25 մայիսի 2009 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական կազմակերպությունները թշնամաբար են վերաբերվում միմյանց: Այդ մասին : «Վերջերս ես ԱՄՆ-ում էր եւ այնտեղ զանազան հանդիպումներ ունեցա: Ինձ հաջողվեց հանդիպել նաեւ Հենրի Մորգենթաուի` Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թոռան հետ: Նա ինձ հանձնեց Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան դիվանագետների վկայությունների եւ փաստաթղթերի պատճենները: Մենք պատրաստվում ենք բոլոր այդ նյութերը ներկայացնել «Հայոց ցեղասպանության» մասին ժողովածուի չորրորդ հատորում: Հարց է ծագում, թե ինչու ԱՄՆ-ում մեր կազմակերպությունները նախկինում չեն զբաղվել դրանով»,- հայտնել է Արա Աբրահամյանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում բոլոր հայկական կազմակերպություններն եւ կառույցները պետք է հանդես գան որպես միացյալ ուժ:«Ես գտնում եմ, որ ոչ մի կազմակերպություն իրավունք չունի հայտարարելու, որ միայն ինքը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ ժողովրդի շահերի լոբբիացման գործընթացով»,- ընդգծել է ՌՀՄ նախագահը: Նրա կարծիքով, ԱՄՆ հայկական կազմակերպությունները պետք է անմիջական հանդիպումներ կազմակերպեն Միացյալ Նահանգների վարչակազմի եւ նախագահի հետ, այլ ոչ թե միայն աշխատեն Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |