Լիտվայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու հարցով քվեարկությունը![]() 27 փետրվարի 2025 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը դրական է գնահատել Հայաստանի խորհրդարանում կայացած քվեարկությունը՝ կապված Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի հետ։ Այդ մասին ասվում է Լիտվայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը վերաբերում է Կեստուտիս Բուդրիսի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային համագործակցության ձևաչափերն ու ԵՄ-ի հետ կապերի խորացման հնարավորությունները, հայտնում է Արմենպրեսը։ «Նախարար Բուդրիսը ողջունել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ամրապնդման շուրջ քննարկումները, ինչպես նաև առաջին ընթերցմամբ հաջող քվեարկությունը «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է հայկական կառույցների հետևողական աշխատանքի կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Զրույցի ընթացքում Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է կիսվել իր փորձով տնտեսության, էներգետիկայի, առևտրային դիվերսիֆիկացման, սահմանների կառավարման, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի և այլ ռազմավարական ոլորտներում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին հաղորդագրություն է տարածել հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով։ Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է իշխող խմբակցության 63 պատգամավորների աջակցությունը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորները դեմ էին քվեարկել, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չէին մասնակցել քվեարկությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |