DOXA-ի համահիմնադիր Արմեն Արամյանը ՌԴ–ում հեռակա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման![]() 27 փետրվարի 2025 - 18:32 AMT PanARMENIAN.Net - DOXA-ի համահիմնադիր Արմեն Արամյանը հեռակա դատապարտվել է 10 տարի և 1 ամիս ազատազրկման՝ ահաբեկչության արդարացման և ռազմական «կեղծ տեղեկությունների» տարածման գործով։ Այդ մասին դատարանի նիստերի դահլիճից հայտնել է «Մեդիազոնան»։ Մեղադրանքը հիմնված է DOXA-ում հրապարակված նյութերի վրա։ Մասնավորապես, խոսքը 2022 թվականի օգոստոսի 3-ի թվիթի մասին է, որում ներկայացված էր Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների քարտեզը, ինչպես նաև 2023 թվականի հունվարի 13-ին կայքում հրապարակված հոդվածի մասին՝ «Բողոքի ժամանակը ավարտվեց, սկսվեց դիմադրության ժամանակը» վերնագրով, Theins.ru-ն։ Մեղադրող կողմը պնդել է, որ Արամյանը DOXA-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է։ Դատախազությունը պահանջել է 12 տարի և 1 ամիս ազատազրկում, սակայն չի ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներ։ Դատարանը մեղմացուցիչ գործոն է համարել Արամյանի դրական բնութագիրը։ Դատական նիստի ընթացքում փաստաբան Լեոնիդ Սոլովյովը պնդել է, որ Արամյանը պետք է արդարացվի՝ նշելով, որ նա չի արդարացրել ահաբեկչությունը, իսկ Բուչայի մասին թվիթում նշված էին տեղեկատվության աղբյուրներ և կեղծ տվյալներ չկային։ Արամյանը լքել է Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անմիջապես հետո։ 2024 թվականի հունվարին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը DOXA-ն հայտարարել է «անցանկալի» կազմակերպություն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |