Փոխվարչապետ․ Սահմանազատումը Տավուշի հյուսիսային անկյունից է սկսվելու![]() 28 փետրվարի 2025 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները պետք է լինեն ինտենսիվ։ Նա կարևորել է, որ սահմանազատման գործընթացի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակային է։ Լրագրողների հարցին, թե արդյոք սահմանազատումը կշարունակվի Տավուշի ուղղությամբ, փոխվարչապետը պատասխանել է. «Հյուսիսային անկյունից է սկսվելու», հայտնում է Արմենպրեսը։ Նրա խոսքով՝ մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը, հանձնաժողովների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա՝ օրակարգում եղած հարցերը քննարկելու նպատակով։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի հաջորդ հանդիպման հստակ ժամկետին, Գրիգորյանը չի նշել կոնկրետ ամսաթիվ։ «Բայց պայմանավորվածություն կա, որ ինտենսիվ պետք է լինեն հանդիպումները»,–ասել է նա։ Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |