Երևանում մի շարք ակցիաներ կանցկացվեն՝ հաջակցություն Վարդանյանի և հայ գերիների![]() 28 փետրվարի 2025 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ճակատը հայտարարել է, որ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին բողոքի ակցիա կանցկացվի ԱԳՆ-ի դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։ «Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին»,–ասվում է հայտարարության մեջ։ Նույն օրը ակցիաներ կանցկացվեն նաև Ծիծեռնակաբերդում և ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ փետրվարի 28-ին նախատեսված հիշատակի և բողոքի միջոցառումներին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախաձեռնությամբ ի հիշատակ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի և ի պաշտպանություն բռնագաղթած հայության իրավունքների Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվելու բոլոր զոհերի հիշատակին, որից հետո շարժվելու ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ժամը 15:00-ին իրականացնելու ենք ակցիա՝ ի աջակցություն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների՝ մեր բողոքը արտահայտելով միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները Բաքվի բանտից և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար։ Խնդրում ենք բոլորին միանալ ակցիաներին և արտահայտել համերաշխություն Բաքվի ռեժիմի կողմից խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցներին»,–ասվում է հայտարարության մեջ։ Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ շաբաթ է հացադուլի մեջ է։ Նրա առողջական վիճակը վատթարացել էր վերջին դատական նիստում։ Իրավապաշտպանները հայտարարել են նրա և մյուս հայ գերիների հանդեպ խոշտանգումների մասին։ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել պայքարել նրա իրավունքների համար։ Նրա միջազգային փաստաբան Ջարեդ ԳենսերըԳենսերը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միջամտել՝ ապահովելու Վարդանյանի նկատմամբ անհրաժեշտ բժշկական հսկողությունը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է թույլ տան անկախ բժիշկներին այցելել Վարդանյանին, ինչպես նաև հետաձգեն դատավարությունը մինչև հացադուլի ավարտը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |