Մակունցն ու կոնգրեսական Մասթի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը![]() 28 փետրվարի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Բրայան Մասթի (Հանրապետական, Ֆլորիդա) հետ՝ քննարկելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում դեսպանը խոսել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին՝ անդրադառնալով երկկողմ կապերի խորացման ու ամրապնդման հեռանկարներին։ Մակունցը շեշտել է երկու երկրների փոխգործակցության խորացման կարևորությունը՝ համատեղ շահերի առաջմղման, Հայաստանի ժողովրդավարական զարգացման ու ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից։ Կողմերը քննարկել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցը, ինչպես նաև ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացքը։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |