Արշակյանը՝ գերիների մասին․ Ավելորդ հայտարարությունները կարող են վնասել![]() 28 փետրվարի 2025 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել ծաղկավաճառի հետ իր երկխոսության մասին, որի մեկնաբանություններում քաղաքացիներից մեկը հիշեցրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին։ «Իսկ ձեր թիմին որևէ մեկը չի՞ բացատրում Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցով զբաղվելու կարևորությունը…»,–հարցրել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Արշակյանն արձագանքել է՝ շեշտելով, որ այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում, իսկ ավելորդ հայտարարությունները կարող են վնասել այդ աշխատանքին։ «Շնորհակալ եմ հարցի համար։ Ռազմագերիների և պահվող անձանց հարցով զբաղվելու կարևորությունը բացատրելու կարիք չկա։ Աշխատանքի արդյունքում տասնյակ անձինք վերադարձել են Հայաստան և աշխատանքն ամենօրյա ռեժիմով տարվում է։ Այս հարցում անհրաժեշտ է առաջնորդվել չվնասելու սկզբունքով, և ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել»,- նշել է ԱԺ փոխնախագահը։ Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում հաջակցություն Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որն արդեն մեկ շաբաթ է հացադուլի մեջ է, և մյուս հայ գերիների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |