Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում է․ Նա Արգենտինայի նախագահին հրավիրել է ՀՀ

Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում է․ Նա Արգենտինայի նախագահին հրավիրել է ՀՀ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Արգենտինա աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արգենտինայի ներկայիս տնտեսական վիճակը և նախագահ Միլեյի ղեկավարած կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Պետությունների ղեկավարները անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող իրադարձություններին։ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության հաստատման վերաբերյալ և ընդգծել այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

Երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման նպատակով քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և դրանց խթանման ուղիները։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցության ներուժը։

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Խավիեր Միլեյին այցելել Հայաստան՝ նրան ներկայացնելով համապատասխան առաջարկ։

 Ուշագրավ
---