ՎԶԵԲ-ը ներկայացրել է 2025-30 թթ. ՀՀ ներդրումային առաջնահերթությունները![]() 5 մարտի 2025 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է Հայաստանի համար 2025-30 թթ․ ներդրումային ռազմավարությունը՝ շեշտադրելով մասնավոր հատվածի մրցունակության և ներառականության բարձրացումը։ Բանկը նախատեսում է ֆինանսավորել կայուն ենթակառուցվածքները՝ խթանելով Հայաստանի անցումը կանաչ տնտեսության։ Բանկի ռազմավարության առանցքում երկու հիմնական ուղղություն են՝ մասնավոր հատվածի զարգացումը և կայուն ենթակառուցվածքների ներդրումը՝ նպաստելով տնտեսության էկոլոգիական արդիականացմանը։ Նախորդ՝ 2019-2024 թթ. ռազմավարության շրջանակում, ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է մոտ 1 միլիարդ եվրո՝ ապահովելով տնտեսական նշանակալի առաջընթաց։ 2024 թվականին բանկը կատարել է ռեկորդային 396 միլիոն եվրոյի ներդրում՝ հատկապես մասնավոր հատվածի և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ Հայաստանի առևտրային հնարավորությունները ընդլայնելու նպատակով։ Վերջին տարիներին, չնայած տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերներին, Հայաստանի տնտեսությունը շարունակել է աճել։ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությունն ուղղված է այդ դինամիկայի պահպանմանը՝ միաժամանակ անդրադառնալով տնտեսական դիվերսիֆիկացիայի պակասին և միջազգային շուկաներին սահմանափակ հասանելիությանը։ ՎԶԵԲ-ը մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի զարգացմանը՝ ներդրումների և քաղաքական երկխոսության միջոցով։ Ռազմավարության առաջին առաջնահերթությունը մասնավոր հատվածի մրցունակության և ներառականության ամրապնդումն է՝ ֆինանսական միջնորդության կատարելագործման, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու, փախստականներին ու նրանց ընդունող համայնքներին օժանդակելու և առևտրի դիվերսիֆիկացման խթանման միջոցով։ Երկրորդ կարևոր ուղղությունը կայուն ենթակառուցվածքների զարգացումն է՝ նպաստելով Հայաստանի անցմանը կանաչ տնտեսության։ Սա ներառում է էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորում, «Կանաչ քաղաքներ» նախաձեռնության ընդլայնում, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգետիկ անվտանգության ամրապնդում։ Լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն՝ աջակցելու Հայաստանի ազգային մակարդակով սահմանված գործողություններին (NDCs) և ցածր ածխածնային զարգացման ռազմավարություններին։ ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին նշել է. «Հենվելով մեր նշանակալի ձեռքբերումների վրա՝ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար նախատեսում է մի ապագա, որտեղ ներառականությունն ու կայունությունը ճանապարհ կհարթեն ուժեղ մասնավոր հատվածի համար։ ՎԶԵԲ-ը ներդրումները կուղղորդի՝ հատուկ ուշադրություն դարձնելով դիվերսիֆիկացմանը և միջազգային շուկաներին հասանելիությանը, մասնավոր հատվածի և կապիտալի շուկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ միաժամանակ շարունակելով քաղաքականության երկխոսությունը՝ առանցքային բարեփոխումներն իրականացնելու նպատակով»։ Մինչ այժմ ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է 224 ծրագիր՝ 2․6 միլիարդ եվրոյի ներդրումով, որից 84 տոկոսը մասնավոր հատվածում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |