ՀՀ առևտրաշրջանառությունը ՌԴ-ի և ԱՄԷ-ի հետ նվազել է, ԵՄ-ի և Չինաստանի հետ՝ աճել![]() 6 մարտի 2025 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվարին կազմել է 1․37 մլրդ դոլար, ինչը 40%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը, ԱՄԷ-ն, Չինաստանը և Եվրամիությունը, որոնց համատեղ մասնաբաժինը կազմում է 68.1%։ Չնայած առաջատար դիրքին՝ Ռուսաստանի հետ առևտուրը զգալի անկում է գրանցել՝ հասնելով 478 մլն դոլարի, ինչը 53.8%-ով պակաս է 2024-ի հունվարի ցուցանիշից։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 46.1%-ով՝ հասնելով 166 մլն դոլարի, մինչդեռ ներմուծումը կրճատվել է 61.3%-ով՝ կազմելով 288 մլն դոլար, հայտնում է ՍիլվիլՆեթը։ Չինաստանը դարձել է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը՝ գրանցելով 0.2%-անոց աճ և հասնելով 200 մլն դոլարի։ Սակայն Հայաստանից Չինաստան արտահանումը կրճատվել է 60%-ով՝ կազմելով 38 մլն դոլար, մինչդեռ ներմուծումը Չինաստանից աճել է 54%-ով՝ հասնելով 161.4 մլն դոլարի։ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 154 մլն դոլար՝ նախորդ տարվա 140 մլն դոլարի դիմաց։ Արտահանումը դեպի ԵՄ աճել է 8.4%-ով՝ կազմելով 36.3 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 10.4%-ով, հասնելով 118 մլն դոլարի։ ԱՄԷ-ի հետ առևտուրն անցած տարվա համեմատ նվազել է 59%-ով՝ կազմելով 139 մլն դոլար։ Արտահանումը դեպի ԱՄԷ կրճատվել է 60.7%-ով, մինչդեռ ներմուծումը, չնայած փոքր ծավալին, գրեթե կրկնակի աճել է՝ կազմելով 7.1 մլն դոլար։ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող և ԱՄԷ արտահանվող ապրանքների նվազումը մոտ 60%-ով փաստում է վերաարտահանման դերի նվազումը, ինչը նկատվել է դեռ 2024-ի վերջին ամիսներին։ Մաքսային տվյալներով՝ ոսկու ներմուծման հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը (95.9%), իսկ արտահանման հիմնական ուղղությունը՝ ԱՄԷ (84.2%)։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |