ՀՀ–ն ճանաչվել է լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն ITB Berlin-ում

ՀՀ–ն ճանաչվել է լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն ITB Berlin-ում

PanARMENIAN.Net - Հայաստանը ITB Berlin միջազգային ցուցահանդեսում ճանաչվել է արկածային զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը՝ ստանալով հեղինակավոր PATWA մրցանակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Հայաստանը ճանաչվել է լավագույն արկածային զբոսաշրջության, իսկ Իտալիան՝ լավագույն պատմամշակութային զբոսաշրջային ուղղություն՝ դառնալով ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի PATWA մրցանակի հաղթող։

Հայաստանի միասնական տաղավարում ներկայացված էր Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ներկայացնող մոտ 15 ընկերություն: Հայաստանը հանդես է եկել նոր` մշակութային, գաստրո և էնոտուրիզմիը ներկայացնող տաղավարով։

ITB Berlin-ը 1966 թվականից անցկացվող աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին մասնակցում է մոտ 10,000 ներկայացուցիչ ավելի քան 180 երկրից և տարածաշրջանից:

Ցուցահանդեսում ներկայացված ընկերությունները ներառում են հյուրանոցներ, զբոսաշրջային գրասենյակներ, զբոսաշրջային օպերատորներ, ավիաուղիներ և ավտոմեքենաների վարձակալության ընկերություններ, որոնք ներկայացնում են աշխարհի լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---