Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ակտիվորեն համագործակցում են ԼՂՀ օմբուդսմենի հետ25 մայիսի 2009 - 23:02 AMT PanARMENIAN.Net - «Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը ստեղծվեց ԼՂՀ-ում 2008թ. ապրիլի 16-ին: Թեեւ որոշ պատճառներով մենք ակտիվորեն աշխատում ենք միայն 7 ամիսը, սակայն արդեն շուրջ 300 դիմում ենք ստացել սոցիալական հարցերի վերաբերյալ, աշխատանքային օրենսդրության, քրեական պատասխանատվության գծով, ինչպես նաեւ շատ են դիմումները, կապված բնակարանային խնդիրների հետ»,-ասել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Ըստ Հայրապետյանի, ԼՂՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը կնպաստի ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: «Մեր արծարծած հարցերից եւ ոչ մի հարց չի անտեսվել կամ մերժվել ԼՂՀ պետական կառույցների կողմից: Մենք շատ ուրախ ենք, որ համագործակցությունը կայացել է, քանի որ միշտ չէ, որ կողմերը կարող են հասկանալ եւ սատարել միմյանց»,-նշել է նա: Նա նաեւ կարեւորել է համագործակցությունն երկու հայկական պետությունների Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջեւ: «Արմեն Հարությունյանը ոչ միայն առաջինն է շնորհավորել մեզ, նա նաեւ հայտարարել է բոլոր հարցերում մեզ աջակցելու պատրաստակամության մասին: Առավել փորձառու գործընկերոջ խորհուրդն ու օգնությունը միշտ կարեւորվել է»,-նշել է Յուրի Հայրապետյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |