ՄԻՊ. Բաքվում ապօրինի ազատազրկվածների իրավունքերի պաշտպանությունն առաջնահերթ է![]() 6 մարտի 2025 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, խոսելով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի մասին, հայտարարել է, որ այդ անձինք անօրինականորեն են զրկված ազատությունից, և նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնային։ Այս մասին նա ասել է Կառավարությունում լրագրողների հետ զրույցում։ «Իհարկե, մտահոգությունները շատ են՝ սկսած խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հնարավոր իրավիճակներից և այլն»,– ասել է Մանասյանը, հայտնում է 1lurer.am-ը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող դատավարությունները հայերի նկատմամբ չեն կարող դիտարկվել որպես անկախ և անկողմնակալ։ «Այս առումով նաև ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հայտարարությունը հարցի հետ կապված՝ մասնավորապես Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց, այդ թվում՝ էթնիկ հայերի ազատ արձակման մասով»,– ընդգծել է նա։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նիստի ընթացքում կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |