Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը 5 տարեկան է

PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է միջազգային խորհրդաժով, նվիրված Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի գործունեության 5-ամյակին: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր բարձրագույն պետական մարմինների, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:





Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը հաղորդել է, որ իր գրասենյակն ամեն տարի շուրջ 6 հազար դիմում եւ բողոք է սատնում, իսկ դրանց ընդհանուր քանակաը գրասենյակի գործունեության ընթացքում շուրջ 20 հազար է: Օմբուդսմենը նշել է, որ ամենանշանակալի հաջողությունն այն էր, որ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը գիտակցել են եւ ընդունել են մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի անկախությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---