Հայաստանի հաշտարարը անհրաժեշտ է համարում Եվրոպական դատարանի փորձառության գործածությունը26 մայիսի 2009 - 00:31 AMT PanARMENIAN.Net - «Խոսքի ազատությունը հիմնական իրավունքն է, եւ այդ իրավունքի պաշտպանությունը պարտադիր պահանջ է: Քաղաքացիները պետք է բոլոր հասանելի միջոցներով տեղեկատվություն ստանալու իրավունք ունենան»,- նշել է Հայաստանի հաշտարար Արմեն Հարությունյանը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման հնգամյակին նվիրված «Արտահայտման ազատություն եւ արդար դատաքննություն» միջազգային համաժողովին:Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ մարդու իրավունքները պահպանելու համար հարկավոր է հանդուրժողականություն եւ մարդու պատվի հանդեպ հարգանք: «Հայաստանում, ցավոք, կան բոլոր բաղկացուցիչները, բացի այդ երկուսից` ամենակարեւորներից: Խոսքի ազատությունը պետք է պաշտպանվի, պետք է արտահայտման ազատություն լինի, բայց, իհարկե, կան որոշ սահմանափակումներ»,- նշել է նա` ավելացնելով, որ Հայաստանում դատարանների կողմից Եվրոպական դատարանի չափանիշները չեն իրականացվում, դատավորների որոշ վճիռներ անհեթեթության են հասնում: «Մենք պետք է կիրառենք Եվրոպական դատարանի փորձառությունը, եւ եթե հետեւենք այդ կանոններին, մենք այդքան շատ հայտեր չենք ունենա Ստրասբուրգի Եվրոպական դատարան»,- նշել է Հաշտարարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |