Գալյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է ԵՄ հետ համագործակցությունը![]() 10 մարտի 2025 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին` երկուստեք ընդգծվել է երկկողմ համագործակցության կարևորությունը, և կողմերը հայտնել են պատրաստակամություն այն առավել խորացնելու։ Քննարկվել են քրեական գործերով իրավական օգնության շրջանակում առկա գործակցության մանրամասները։ Նախարարը նշել է, որ Հայաստանի ապագան ուղղորդվում է եվրոպական արժեքներով ու ստանդարտներով, և բարեփոխումները ևս իրականացվում են այդ ուղղությամբ։ Նա հավելել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր փուլ է մտել, որտեղ արդարադատության նախարարությունն ունի իր նշանակալի դերը։ Դեսպանի խնդրանքով Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածության հարցին, ինչպես նաև գործերի մակագրման գործընթացին։ Քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումները, և նախարարը նշել է, որ Սահմանադրության նոր տեքստը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել և խորացնել համագործակցությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |