ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են ազատազրկված անձանց խնդիրները

ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են ազատազրկված անձանց խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրներում ազատազրկված անձանց փոխանցման, հանձնումների և վտարման հետ կապված հարցերը։

Քննարկման առարկա են դարձել մի շարք իրավական խնդիրներ, որոնց լավարկումը կնպաստի երկու երկրներում անազատության մեջ պահվող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների լավագույն պաշտպանությանը։

Աթաբեկյանը ներկայացրել է հատկապես քրեական և վարչական դատարանների գերծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն նաև օտարերկրյա քաղաքացիների դատավարությունների ժամկետների կրճատմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ և պայմանավորվել շարունակել հանդիպումները։

 Ուշագրավ
---