ՄՃԽ. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ լավատեսությունն անհետացավ26 մայիսի 2009 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ լավատեսությունն, որ առաջացել էր ապրիլի 22-ից հետո, երբ կողմերը հայտարարեցին «ճանապարհային քարտեզի» ստորագրման մասին, անհետացավ: Այդ մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա կարծիքով, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կներառեր նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ պատմական փաստերի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը: «Թվում էր, որ բոլոր այդ քայլերը կձեռնարկվեն մինչեւ 2009թ. աշունը: Սակայն այժմ այդ ամենը կարող է հետաձգվել մի քանի տարով: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն արգելակեց մերձեցման գործընթացը, երբ մայիսի 13-ին Բաքվում հայտարարեցին, որ «սահմանը փակվել է ադրբեջանական հողերի հայկական օկուպացիայի պատճառով, եւ քանի դեռ օկուպացիան պահպանվում է, սահմանը փակ կմնա»: Թուրքիայի կողմից սահմանի փակումը չազդեց Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման վրա, հակառակը, նպաստեց նրան, որ երկիրն ավելի քիչ է տրամադրված դուրս բերել զորքերը տարածաշրջանից խաղաղության դիմաց: 2008թ. թվում էր, որ հայ եւ թուրք դիվանագետների դրական գաղտնի բանակցությունների արդյունքում Անկարան կդադարի կապել սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության հետ: Այն ժամանակ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հարավային Կովկասում նոր տրանսպորտային ու հաղորդակցային ուղիներ կբացվեին: Այդ գործընթացին սատարում էին եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ն: Թուրքիայի համար նախկին սխալ քաղաքականության մերժումը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է Հարավային Կովկասում ռազմավարական խաղացող դառնալու հնարավորություն: Թուրքիան շահագրգռված է սատարել ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի գործընթացին, սակայն չի կարող լինել այդ գործընթացի չեզոք մասնակիցը, քանի որ բացահայտ կերպով սատարում է հակամարտության կողմերից մեկին: Ահա թե ինչ պետք է Թուրքիան բացատրի Ադրբեջանին «Մեկ ժողովուրդ` երկու պետություն» ազգայնամոլական կարգախոսը բացականչելու փոխարեն: Կասկած չկա, որ առաջընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կընդլայնի Թուրքիայի հնարավորությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Լավագույնն, ինչ կարելի է ակնկալել Լեռնային Ղարաբաղի հարցում, համաձայնությունը կլինի հիմնարար սկզբունքների շուրջ: Այդ համաձայնագրի ստորագրումից հետո տեւական գործընթաց կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ Լաչինի միջանցքի չափերի որոշման շուրջ: Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Ղարաբաղից զորքերը դուրս բերելու մասին: Եթե Թուրքիան մտադիր է սպասել, թե երբ դա տեղի կունենա, նա ստիպված կլինի հեռու մնալ Կովկասում կատարվող իրադարձություններից, թույլ տալով ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու Ռուսաստանին ամրապնդել իրենց առաջնային դիրքերը տարածաշրջանում»,-ընդգծել է Սաբինա Ֆրեյզերը Greek news online-ում հրապարակված հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |