Հալեպի նահանգային պաշտոնյաներն այցելել են ՀՀ հյուպատոսություն․ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները![]() 11 մարտի 2025 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հալեպի նահանգային իշխանության պատվիրակությունը մարտի 10-ին այցելել է Հալեպում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսություն։ Հանդիպմանը մասնակցել են Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը, հրապարակել է հյուպատոսության մամուլի ծառայությունը։ ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը նշել է, որ հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող են ծառայել և օգտակար լինել` վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում: Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու։ Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ։ Նա նաև ներկայացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի Դամասկոս կատարած այցի մանրամասները և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Իր հերթին, Հալեպի նահանգապետի տեղակալը նշել է, որ պատրաստ են աջակցել ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին։ Սիրիայում բախումներ են սկսվել կառավարակն ուժերի և այդ երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև, որի հետևանքով մեծաթիվ զոհեր կան։ Զոհվածների թվում նաև հայեր կան, այդ թվում՝ հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնք սպանվել են մարտի 7-ին՝ Լաթաքիայի մուտքի մոտ։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը հայտնել է, որ ներկայումս սիրիահայերի տարհանում կազմակերպելն անհնար է՝ անվտանգության պայմաններից ելնելով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |