Օդեսսայում Հայաստանի առաջին հանրապետության օրը կնշեն տոնական համերգով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերը Հայաստանի առաջին հանրապետության օրը կնշեն մեծ տոնական համերգով Օդեսսայի հայկական մշակութային կենտրոնում:



Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, միջոցառումը տեղի կունենա մայիսի 28-ին: Համերգում հանդես կգան տեղի պարի ու երգի համույթները, ինչպես նաեւ հյուրեր այլ մարզերից:



Տոնակատարության կազմակերպիչն Օդեսսայի հայ համայնքն է: Համերգների կազմակերպումը Առաջին հանրապետության օրը Ուկրաինայի տարբեր մարզկենտրոններում ավանդական է դառնում եւ անցնում է մեծաթիվ հանդիսականի մասնակցությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---