Հովհաննիսյանը և Ռատնիկը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցեր![]() 13 մարտի 2025 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մարտի 12-ին Էստոնիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների համագործակցության լայն շրջանակին։ Նրանք քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման ուղղությամբ կատարվող քայլերն ու ԵՄ անդամ պետությունների հետ շարունակական երկխոսությունը՝ ընդգծելով Էստոնիայի աջակցությունը այս գործընթացում։ Աղբյուրի համաձայն՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և հյուսիսային-բալթյան տարածաշրջանի երկրների համագործակցության զարգացող դինամիկայի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում փոխնախարար Հովհաննիսյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունների վերջին զարգացումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, որոնք ներկայացրել են փոխադարձ հետաքրքրություն։ Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |