Բայրամով․ ՀՀ–ն համաձայնել է վերջին 2 կետով Բաքվի պահանջներին, հիմա մնում է Սահմանադրությունը փոխի

Բայրամով․ ՀՀ–ն համաձայնել է վերջին 2 կետով Բաքվի պահանջներին, հիմա մնում է Սահմանադրությունը փոխի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Նա նշել է, որ հայկական կողմը ընդունել է վերջին երկու չհամաձայնեցված կետերը, հայտնում է APA-ն։

«Տեքստի վրա աշխատանքն ավարտվել է։ Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքը հետևյալն է՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբը և նրա մնացորդները»,–ասել է նա։

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էին 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---