Բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցությունները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը26 մայիսի 2009 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցությունները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, այդ մասին քաղաքական գործիչները հայտարարել են France-2 հեռուստակայանում Եվրախորհրդարանի ընտրություններին նվիրված հաղորդման մեջ: Աջ կուսակցությունները դեմ են Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, սակայն խոսում են արտոնյալ գործընկերության մասին այն դեպքում, եթե լուծվեն հայկական հարցն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցը: Ըստ պատմաբան եւ լրագրող, Թուրքիայի գծով մասնագետ Ալեքսանդր Ադլերի «Թուրքիան օրինակելի ժողովրդավարություն է մինչ այն պահը, երբ խոսք է բացվում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»: Միեւնույն ժամանակ, Sofres ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 37 տոկոսը կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին: 28 տոկոսը գտնում է, որ դա պետք է արագ տեղի ունենա, իսկ 25 տոկոսը չի պատասխանել: Հարցման ենթարկվածների մեծ մասը երիտասարդներ էին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |