Մի շարք երկրներ ողջունել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը![]() 14 մարտի 2025 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Մի շարք երկրներ ողջունել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ կողմերը շուտով կհասնեն վերջնական համաձայնության և կստորագրեն պայմանագիրը։ Այդ մասին ասվում է նախարարության X-ի միկրոբլոգում։ «Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում գրանցված առաջընթացը և ակնկալում ենք համաձայնագրի շուտափույթ ստորագրում: Համապարփակ և արդար համաձայնագիրը, անկասկած, կամրապնդեր կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումն ամբողջ տարածաշրջանում»,– ասվում է գրառման մեջ։ Էստոնիան կարևոր քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնության հաստատումը։ Այդ երկրի Ագ նախարար Մագնուս Ցահքնան ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման կարևորությունը։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությանը համարել է կարևոր քայլ տարածաշրջանի համար, հայտնում է Minval.az-ը։ Գերմանիան կարևոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը խաղաղության պայմանագրի շուրջ՝ նշելով Հայաստանի խիզախ քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳՆ X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարութփյան մեջ, հայտնում է 1lurer.am-ը։ «Տեղեկությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի մասին, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամանքից ու պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է, կարևոր է թե տարածաշրջանի համար, թե նրա սահմաններից դուրս։ Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |