ՀՀ և Լիտվայի ՊՆ–ները ստորագրել են համագործակցության 2025 թ. ծրագիրը![]() 14 մարտի 2025 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորած պատվիրակությունները Վիլնյուսում անցկացրել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ընթացքին ու զարգացման հնարավորություններին։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որը նախատեսում է մի շարք համատեղ միջոցառումների իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիտվայում։ Հանդիպումներին մասնակցել է նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |