Երեւանի կենտրոնում ամբողջ օրը չեն աշխատել լուսացույցները

PanARMENIAN.Net - Երեւանի 3 առանցքային խաչմերուկներում` Թումանյան-Նալբանդյան, Բաղրամյան-Մոսկովյան եւ Լուսավորիչ-Արշակունյաց, վաղ առավոտվանից չեն աշխատում լուսացույցները:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է «Լուսացույց» պետական ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրեն Էդիկ Սաֆարյանը, քաղաքի այն շրջաններում, որտեղ գտնվում են այդ լուսացույցները, էլեկտրամատակարարումն անջատված է առավոտվանից:



«Էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրամատակարարումն անջատվել է, ինչն էլ հանդիսանում է այն բանի պատճառը, որ այդ խաչմերուկների լուսացույցները չեն աշխատում: Սակայն ընթանում են առավելապես կարճ ժամկետում էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ»,- վստահեցրել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային բաժնի ղեկավար Հենրիկ Նավասարդյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---