ԱՆ․ Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինների առկայության գնահատումը կլինի անվճար

ԱՆ․ Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինների առկայության գնահատումը կլինի անվճար

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մարտի 17-ից Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը:

Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է անվճար կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյոք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Հետազոտությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել կամ օգտվել QR կոդից ու լրացնել համապատասխան հարցաթերթիկը։

Հարցաթերթիկը լրացնելուց հետո քաղաքացիները պետք է նախապես նշված օրը ներկայանան արյան նմուշառման կետ, որը նրանք ընտրել են գրանցման ժամանակ։ Արյան նմուշառման կետ այցելելիս անհրաժեշտ է ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է)։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---