Փաշինյանը կմասնակցի Հաղթանակի շքերթին Մոսկվայում![]() 14 մարտի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ մասնակցելու է Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի միջոցառումներին, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և կմասնակցի հաղթանակի 80-ամյակին նվիրված մայիսի 9-ի տոնակատարություններին Մոսկվայում», – նշված է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցի մասին հայկական կողմի հաղորդագրության մեև այդ մասին չէր նշվում։ «Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,–ասվում է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |