Մերձավանի սպանության գործով ևս 2 անձ է ձերբակալվել

Մերձավանի սպանության գործով ևս 2 անձ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության գործով իրավապահները ձերբակալել են ևս երկու անձի։ Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները»,- ընդգծել է Ավդալյանը։

Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրակոցներ էին հնչել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, ինչի հետևանքով մեկ անձ մահացել էր, իսկ մյուսը՝ վիրավորվել։ Փետրվարի 21-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ զինված միջադեպի գործով կալանավորվել է հինգ անձ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին էր, իսկ վիրավորը՝ նրա ընկերը։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (հրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։ Ընդհանուր առմամբ, այս գործով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---