ՆԱՏՕ-ն ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտը![]() 15 մարտի 2025 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ ընդգծելով, որ պայմանագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումն էական նշանակություն ունեն։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթի հայտարարության մեջ։ Նշվցել է, որ դա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում, հայտնում է Արմենպրեսը։ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբեր սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և կարևոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- գրել է նա։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |