Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

PanARMENIAN.Net - Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-5 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Այդ օրերին տեղումներ չեն սպասվում, սակայն մարտի 18-ի ուշ երեկոյան և 19-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ։

Քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ, սակայն մարտի 17-ին և 19-ին որոշ հատվածներում այն կուժգնանա՝ հասնելով 15-19 մ/վ, իսկ մարտի 18-ին հնարավոր են ավելի ուժեղ պոռթկումներ՝ 18-23 մ/վ արագությամբ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

Երևանում մարտի 15-ին ցերեկային ջերմաստիճանը կհասնի +20-22 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի +4-ից +6 աստիճանի միջև։

Մարտի 15-17-ին, 18-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն մարտի 18-ի ուշ երեկոյան և 19-ին կանխատեսվում է անձրև։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---