Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Աբու-Դաբիի եւ Դուբայի լավագույն համերգասրահներում

PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը մեկ անգամ եւս բարձր պահեց մեր ազգի անունը` ելույթ ունենալով Միացյալ Արաբական Էմիրություններում:



Մայիսի 16-ին եւ 17-ին նվագախումբը աննախադեպ համերգներով հանդես եկավ Աբու Դաբիում եւ Դուբայում` «Abu Dhabi Cultural Centre» եւ «Ductac» հանրահայտ համերգասրահներում:



Նվագախումբը Միացյալ Արաբական Էմիրություններ էր մեկնել Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցության հրավերով:



«Նրանք անսահման տաղանդավոր են», «Դիրիժորը, չնայած իր երիտասարդ տարիքին, հրաշալի է ղեկավարում նվագախումբը», «Շնորհակալություն անմոռանալի պահերի համար» եւ այսպիսի բազում այլ արձագանքներ:



Համերգին ներկա էին մշակույթի գործիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում էին Չեխիայի, Սերբիայի եւ Թայլանդի դեսպանները:



Առաջիկայում, շարունակելով արդեն իսկ մեկնարկած ակցիան, մայիսի 27-ին, ժամը 15:00 նվագախումբը ուսանողների համար ելույթ կունենա Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---