Ուոլցն ասել է Հաջիևին, որ պետք է ազատ արձակել գերիներին![]() 17 մարտի 2025 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ Նա հավելել է, որ պետք է վերջ դրվի հակամարտությանը Հարավային Կովկասում։ «Ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Ես նրան ասացի, որ հիմա պետք է ավարտին հասցնել այդ խաղաղ գործարքը, ազատ արձակել կալանավորվածներին և միասին աշխատել տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք անդադար կաշխատենք այդ ուղղությամբ»,- գրել է Ուոլցը։ Մարտի 13-ին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը կստորագրվի հնարավորինս շուտ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |