S7 դարձել է Oneworld-ին անդամակցության թեկնածու

PanARMENIAN.Net - «Սիբիր» (S7 ապրանքանիշը ) ավիաընկերությունն անցյալ շաբաթ դարձել է Oneworld համաշխարհային ավիադաշինքին անդամակցության թեկնածու, դաշինքի լիիրավ անդամ այն կդառնա 2010 թվականին, երեքշաբթի օրը գրում է «Վեդոմոստի» թերթը` վկայակոչելով ռուսական ընկերության ներկայացուցիչ Կիրիլ Ալյավդինին:



Ըստ վերջինիս, դաշինքի լիիրավ անդամ «Սիբիրը» կդառնա 2010 թվականին ` 1,5 տարվա ընթացքում փոխադրող ընկերությունը կհամապատասխանեցվի Oneworld-ի պահանջներին:



«Սիբիրը» չվերթներ է կատարում 72 ուղղություններով, որոնցից 38-ը` Ռուսաստանում: Ընկերության երթուղային ցանցը Oneworld-ի թռիչքների ցուցակում կավելացնի 55 քաղաք եւ 8 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդավիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, «Վեդոմոստի» թերթին հաղորդել է Ալյավդինը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---