Թուրքական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Հայաստան այցը![]() 17 մարտի 2025 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին Թուրքիայի լրատվական դաշտում մեծ ակտիվությամբ շրջանառվել են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից մարտի 10-13-ը կազմակերպված մեդիա տուրի արդյունքում թուրքական հեռուստաալիքներում, առցանց հարթակներում և մամուլի էջերում հրապարակվել են տասնյակ ռեպորտաժներ, հաղորդումներ և վերլուծություններ, որոնք անդրադարձել են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներին արտաքին քաղաքական հարցերի շուրջ, հայտնում է Արմենպրեսը։ ՛ Թուրքական առաջատար լրատվամիջոցները՝ TRT World, NTV, Sözcü TV, CNN Türk, ինչպես նաև Anadolu, Ihlas գործակալությունները, լայնորեն ներկայացրել են Հայաստանի դիրքորոշումները՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանների բացման հեռանկարին և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։ Թուրքիայից ժամանած լրագրողները ոչ միայն պատրաստել են նյութեր իրենց լրատվամիջոցների համար, այլև մասնակցել են տարբեր վերլուծական հեռուստա-ռադիո հաղորդումներին՝ կիսվելով Հայաստանում իրենց տպավորություններով։ Ընդհանուր առմամբ, հեռարձակվել է մոտ երկու տասնյակ ռեպորտաժ, իսկ առցանց հարթակներում հրապարակվել է ավելի քան հիսուն նյութ՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական ուղերձներին։ «Հայկական պաշտոնական դիրքորոշումները ներկայացվել են համապարփակ և ուղիղ՝ առանց լրատվամիջոցների կողմից վերաիմաստավորման կամ աղավաղման։ Բացի թուրքալեզու հարթակներից, Հայաստանի մասին պատրաստված նյութերը լայնորեն տարածվել են նաև անգլալեզու լրատվամիջոցներում՝ ապահովելով միջազգային լսարանի իրազեկվածությունը։ Թուրքական մամուլում առանձնակի ուշադրություն է գրավել այն դիտարկումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջներն են։ Այս հարցը դարձել է լայն քննարկման առարկա, և վերլուծաբաններն այն ներկայացրել են որպես առանցքային մարտահրավեր՝ սահմանների բացման և երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացում»,–ասվում է հրապարակման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |