Նիդերլանդների ԱԳ նախարար. Ընդգծեցի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը![]() 20 մարտի 2025 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը X-ի միկրոբլոգում գրել է, որ Հայաստան այցելելուց հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա ընդգծել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը, հայտնում է Արմենպրեսը։ «Ես ողջունեցի Ադրբեջան-ՀՀ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծեցի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը։ Այս համաձայնագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,– նշել է նա։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |