«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի հումանիտար բեռների համար![]() 20 մարտի 2025 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի հումանիտար բեռների համար՝ Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Անցակետը բաց կլինի մարտի 21-31–ը։ Որոշման հիմնավորման համաձայն՝ այս քայլը կնպաստի մարդասիրական բեռների արագ և առավել արդյունավետ տեղափոխմանը դեպի Սիրիա՝ նվազեցնելով ծախսերն ու ժամկետները։ Հայաստանի և Սիրիայի պատկան մարմինների միջև տեղի ունեցած աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել է հումանիտար օգնության տրամադրման հարցը։ Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը բացվել էր նաև 2023-ին, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ–ն հումանիտար օգնություն էր ուղարկում տուժած շրջաններ։ Մի քանի օր առաջ անցակետ էին այցելել հայկական կողմի հրավերով ՀՀ այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները որոնք հարցազրույց էին վերցրել ՀՀ վարչապետից։ Դեռևս 2022–ին Երևանն ու Անկարան պայմանավորվել են այս անցակետը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, սակայն «Մարգարան» դեռևս չի գործում ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |