Փաշինյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի ղեկավարությանը![]() 20 մարտի 2025 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի տոնի առթիվ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հասցեագրված ուղերձում նշվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային ավանդույթների վրա, խորհրդանշում է նոր սկիզբ և զարթոնք: Մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում և օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցությունը: Թող այս տոնը Ձերդ վսեմությանը բերի քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ»։ Իրանի նախագահի համար ուղարկված շնորհավորական ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ և հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկ Հայաստանի և Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման: Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք պատրաստ ենք ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ Իրանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, Նովրուզի նախատոնական միջոցառումների շրջանակում լուսավորվել է տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |