Հայաստանն ու Բենինը մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ'Ալմեիդային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:



Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Հայաստանում Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Դեսպան դ'Ալմեիդան ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում բազմաբովանդակ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է:



Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Բենինի համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների, հատկապես` ՄԱԿ-ի, նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---