Քաղաքապետի թեկնածու Գրիգորյան․ Գյումրիում կարծես 37 թիվը լինի, վախի մթնոլորտ է

Քաղաքապետի թեկնածու Գրիգորյան․ Գյումրիում կարծես 37 թիվը լինի, վախի մթնոլորտ է

PanARMENIAN.Net - Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ քաղաքում կարծես 37 թիվը լինի, վախի մթնոլորտ է, տոտալ վերահսկողություն։

Նա նշել է, որ մարդկանց, որոնք աշխատանքով օրվա հացն են վաստակում, վախեցնում են, գրում է Panorama.am-ը։

«Ասում են, եթե լայքեք Մարտուն Գրիգորյանի տարածած նյութերը, աշխատանքից կազատենք, աշխատավարձ չեք ստանա։ Ժողովուրդ, վաղը-մյուս օր, որ երկիրը չեղավ, էդ աշխատավարձն էլ չի լինելու, դուք էլ չեք լինելու, ես էլ չեմ լինելու։ Լավ մտածեք։ Խոստացեք, ցուցակ են ուզում, տվեք, բայց դուք գիտեք՝ ինչ պետք է անեք»,- ասել է Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը զրկվել է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։

Գյումրիի ավագանու ընտրություններն անցկացվելու են մարտի 30–ին։

 Ուշագրավ
---