Մամիջանյան. Փաշինյանը Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերի իրացման համար![]() 20 մարտի 2025 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Ադրբեջանի հետ է բանակցում հայկական շահերը պաշտպանելու համար, «այլ Հայաստանի ներսում՝ ադրբեջանական շահերն իրացնելու համար»։ Նա այդ մասին գրել է Ֆեյսբուքյան իր էջում։ «Փաշինյանը փոխանակ Ադրբեջանի հետ բանակցի հայկական շահերի շուրջ՝ Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար: Ու ՀՀ քաղաքացիների հետ «բանակցելիս» օգտագործում է բոլոր միջոցները՝ խաբեություն, սպառնալիք, մանիպուլյացիա...»,- գրել է նա։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |