Դաշնակցությունը մտադիր է հակազդել ընտրակեղծիքներին

PanARMENIAN.Net - «Առաջին անգամ Երեւանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների այսպիսի ծավալով ընտրություններ, որոնք ընթանում են դրանց մասնակից քաղաքական ուժերի միջեւ լուրջ պայքարում: Ցավոք սրտի, ինչպես նախկին, այնպես էլ այս ընտրություններում բացակայում է թեկնածուների միջեւ առողջ բանավեճը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանի խոսքերով, այդ ընտրությունները հնարավորություն կտան բացահայտել օրենքի թերություններն ու առավելությունները:



ՀՅ Դաշնակցությունը համոզված է, որ նրանք պետք է այդ հնարավորությունն օգտագործեն հնարավորինս արդար ընտրությունների անցկացման համար, քանի որ կրքերն արդեն այդքան թեժ չեն, եւ դրա համար կան լավ նախադրյալներ: «Դաշնակցություն կուսակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի այս անգամ խուսափի ընտրակեղծիքներից: Բոլոր 439 ընտրատարածքներում գտնվելու են կուսակցությունից 2-3 դիտորդներ: Մենք սպասում ենք շահերի առողջ բախում, ինչը, վերջին հաշվով, կհանգեցնի առողջ ընտրությունների»,- հայտարարել է Ռուստամյանը:



Նա նաեւ ուշադրություն է դարձրել նրա վրա, որ ընտրողների անձնագրերում կնիքներ օգտագործելուց հրաժարվելը ճանապարհ կբացի նոր տեսակի կեղծիքների համար:
 Ուշագրավ
---