Հայաստանում շարունակվում են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը26 մայիսի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում են «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակից դպրոցների եւ մրցանակակիր երեխաների մրցանակաբաշխությունները Հայաստանի բոլոր մարզերում:«Այբ» կրթական հիմնադրամի աշխատակիցները արդեն այցելել են Արմավիր, Աշտարակ, Արտաշատ, Եղեգնաձոր, Աբովյան, Նոր Հաճըն, Ալավերդի ու Նոյեմբերյան` նշված համայնքներից մասնակից դպրոցներին եւ երեխաներին իրենց հավաստագրերն ու մրցանակները շնորհելու նպատակով: Միջոցառումներին ներկա են լինում նաեւ մարզպետարանների ու քաղաքապետարանների կրթության վարչության ղեկավարներն ու ներկայացուցիչները, տեղական մամուլը: Առջեւում են մրցանակաբաշխության միջոցառումներ Կապանում, Գորիսում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Սեւանում, Վարդենիսում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Թալինում, Բերդում, Իջեւանում եւ մայրաքաղաք Երեւանում: Մրցանակակիրների անունները եւ մրցանակաբաշխությունների մանրամասն ժամանակացույցը հրապարակված են «Կենգուրու 2009»-ի կայքէջում` www.kangaroo.am հասցեով: Հայաստանում մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՆ հովանու ներքո: Մրցույթի գլխավոր գործընկեր` ՎՏԲ - Հայաստան բանկ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |